Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբան
Հոկտեմբերի 22, 2025

Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբան

By Հունիսի 14, 2024 440

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ոստիկանության հետ բախումների ընթացքում այս պահին ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 27 անձանց դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Նրանք գտնվում են չորս ՁՊՎ-ներում՝ Մասիսի, Աշտարակ, Երևան, Աբովյան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Գիտեք, այս դարում միայն մասնագետը, փորձագետը ուշադիր կնայի տեսանյութը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, բայց այդ ինֆորմացիայով ազդեցություն են գործում, հող են նախապատրաստում՝ սովորական քաղաքացիների համար, որոնք ուղղակի կնայեն, կտեսնեն օղակներ, բայց որ նայում ես այդ օղակներում՝ ոչինչ չկա։ Օրինակ, +35 աստիճան շոգ է, մարդկանց ձեռքերում ջրի շիշ է, բայց իրենք օղակով ֆիքսում են, որ անձի ձեռքին շիշ կա կամ որևէ մեկը դիմացը կանգնած քաղաքացուն մի փոքր առաջ է հրում, որ նեղվածքը հաղթահարի, բայց ներկայացվում է այնպես, որ հրում են, որ դիմացինն էլ ոստիկանին հրի։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, ապա այնտեղ պարզ է, որ ոչինչ չկա։ Սա զանգվածային անկարգություն չէ։ «Զանգվածային անկարգություն»-ը ենթադրում է՝ շենքեր մուտք գործել, ջարդել, ավիրել, մեքենա կոտրել, այրել։

Այստեղ նման բան չկա, այստեղ կա՝ ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց և ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում և հատուկ միջոցների օգտագործում, որի իրավունքը չունեին այդ պահին, ընդ որում, օգտագործել են այնպիսի հատուկ միջոցներ, որոնք պրակտիկայում կիրառվում են ահաբեկիչներին վնասազերծելու, ոչ թե՝ խաղաղ բնակիչներին ցրելու համար»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ եթե նպատակը լիներ բնակչությանը ցրելը, ապա շատ ավելի ընդունելի կլիներ ջրցան մեքենան կամ ոստիկանական ուժի՝ վահաններով քայլ առ քայլ առաջ գալը, քան՝ այնպիսի հատուկ միջոցի կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են տուժել։ Մասնավորապես, 101 անձ է դիմել բուժհաստատություն, 16 անձ միայն դեպքի վայրից է հոսպիտալացվել, մի շարք քաղաքացիներ պարզապես չեն ցանկացել դիմել բուժհաստատություն՝ շարունակելով պայքարը։

«Մենք այդ օրը զոհ չունենք՝ բարեբախտաբար, պարզապես՝ պատահականությամբ, որովհետև այդ ձեռքը պոկվելու հատվածում,եթե մոտակայքում կանգնած լիներ, դեմքին էր կպնելու, ապա պարզ է, թե դեմքին կպնելու դեպքում այդ պայթյունի ալիքից ինչ վնասվածքներ կլիներ՝ աչքի կամ գլխի, եթե ձեռք է պոկվել։ Ես կանգնած եմ եղել այդ պահին մեջտեղում՝ բեմի մոտ, մեր մոտակայքում հատուկ միջոց էր պայթել, այդտեղ եղել են կանայք, մի փոքր այն կողմ՝ սայլակավոր հաշմանդամ էր, կարո՞ղ էր, չէ՞ այդ հատուկ միջոցն ընկնել սայլակավոր հաշմանդամություն ունեցող անձի վրա»,- նշեց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ հանրապետական սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել բոլոր երկրներին ներդրում ունենալ Գազայի հետպատերազմյան վերականգնմանը

Իմ օրոք հաջողվել է կանգնեցնել ութ պшտերшզմ, իսկ իններորդն արդեն ճանապարհին է․ Թրամփ

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ սպասվող հանդիպումը․ ՌԴ նախագահը պատրաստ չէ

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Աննա Վարդապետյանը մասնակցել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհրդի 35-րդ նիստին