Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Հուլիսի 10, 2025

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրին:

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:

Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ-ի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրանի արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։

Արդյունաբերական  ապրանքների մասով`  հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն:

Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև  էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։

ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտումպլաստմասից արտադրանքի մասով։

Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:

Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ՀՕՊ հրթիռներ կտրամադրի

Ֆրանսիական դատարանը արդարացրել է լրագրողին, որը հայտարարել էր, որ Մակրոնի կինը փոխել է սեռը

ԵԽ քվեարկության արդյունքներով մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորումը, իրավիճակն Իրանում և Սիրիայում

Սթարմերը և Մակրոնը քննարկում են միջուկային զսպումը, ՌԴ-ի վրա ճնշումն ու աջակցությունն Ուկրաինային

Իրանում վերսկսվել է բոլոր օդանավակայանների աշխատանքը