Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են Ford Transit-ը, VAZ 2107-ն ու բեռնատար «ZIL»-ը. կան վիրավորներ
Հոկտեմբերի 15, 2025

Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են Ford Transit-ը, VAZ 2107-ն ու բեռնատար «ZIL»-ը. կան վիրավորներ

By Հոկտեմբերի 08, 2025 13

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit», «VAZ 2107» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «ZIL»-ի թափքն էլ կոտրվել և մասամբ հայտնվել է ճանապարհ երթևեկելի գոտում:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ․ Գալուզին

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ