Նորք-Մարաշում էլեկտրամեքենան «Երևան Սիթի»-ի մոտ վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս հանել են մեքենայի տակից
Հոկտեմբերի 15, 2025

Նորք-Մարաշում էլեկտրամեքենան «Երևան Սիթի»-ի մոտ վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս հանել են մեքենայի տակից

By Հոկտեմբերի 06, 2025 12

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան 143 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Վրաերթի ենթարկված կնոջը քաղաքացիները, վրաերթի հարևանությամբ գործող «Երևանի Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայի առջևի հատվածի տակից, իսկ մինչ այդ հետիոտնը կանգնած է եղել մայթին, երբ նշված ավտոմեքենան, որը կայանված է եղել «Երևան Սիթի»-ի դիմաց, առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի և «Երևան Սիթի»-ի տարածքում:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը Հայաստանում հայտնի գործարար է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձ, եղել է սթափ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ․ Գալուզին

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ