Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին
Օգոստոսի 23, 2025

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

By Օգոստոսի 07, 2025 21

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

Կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու մասին որոշման նախագծին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտությունն ելնում է այն հանգամանքից, որ 2029 թվականին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել և ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրոպական ասոցիացիաներից աջակցում են ՀՀ-ի հայտը։ Այնուամենայնիվ, հայտի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է նաև բավարարել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են երկրում նման առաջնություն անցկացնելու համար։ Հիմնական պայմանը ՈՒԵՖԱ 4 կատեգորիայի  մարզադաշտ ունենալն է։

Նման մարզադաշտների առկայությունը Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվել և ամրագրվել է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ։ Ըստ հաստատված գործողությունների պլանի՝ սահմանվել է ՀՀ 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000։

Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում, իսկ 10000-ոց մարզադաշտերից մեկի համար, երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում, ընտրվել է Վանաձոր քաղաքը, որտեղ արդեն առկա է հին չշահագործվող մարզադաշտ՝ 3000 նստատեղով։  Որոշվել է առկա մարզադաշտը վերակառուցել, կառուցել նոր նստատեղերի հատվածը։

Նախագծման ամբողջ գործընթացը նախատեսվում է իրականացնել 8 ամսում։ Հաշվի առնելով, որ նախագիծն ենթակա է թե՛ պարզ քաղաքաշինական, թե պետական համալիր փորձաքննության՝ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել լավագույն դեպքում 2026թ-ի հունիսի կեսերին։ Համաձայն երկու ընկերություններից ստացված առաջարկների՝  շինարարությունը կտևի 24 ամիս:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային