Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը «РБК-Украина»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցի կազմակերպման ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր է փոխանցել Էրդողանին, նշել է դիվանագետը։
«Այս այցը մեծ ջանքեր է պահանջում, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը»,- ասել է Ջելալը։