Ոչ բարեկամ երկրներից արտասահմանյան ներդրողներին թույլատրել են արտարժույթ գնել Ռուսաստանում
Հոկտեմբերի 14, 2025

Ոչ բարեկամ երկրներից արտասահմանյան ներդրողներին թույլատրել են արտարժույթ գնել Ռուսաստանում

By Օգոստոսի 01, 2025 34

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերացրել է այսպես կոչված ոչ բարեկամ երկրներից ներդրողների համար արտարժույթ գնելու սահմանափակումները: Որոշման մասին հայտնել են կարգավորող մարմնի մամուլի ծառայությունից:

Նորամուծությունը վերաբերում է այն օտարերկրացիներին, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել ռուսական շուկայում նոր պայմաններում և նոր ներդրումներ բերել երկիր:

Այժմ նման ներդրողները հասանելիություն ունեն ռուսական բանկերում ավանդներին, արժեթղթերի գնմանը՝ ինչպես կազմակերպված առևտրային գործարքների ժամանակ՝ անհասցե ռեժիմով, այնպես էլ սկզբնական տեղաբաշխման, ինչպես նաև ֆյուչերսային շուկայում գործարքների ժամանակ:

«Նախագահի հրամանագրով՝ արտասահմանյան ներդրողները կարող են միջոցներ տեղադրել ռուսական վարկային հաստատություններում, գնել արժեթղթեր և մասնակցել ֆյուչերսային շուկայում առևտրային գործարքներին: Դրա համար անհրաժեշտ է հատուկ «Ин» հաշիվ բացել»,- պարզաբանել են Կենտրոնական բանկից:

Rate this item
(0 votes)

Լրահոս