Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել է «ամրապնդել» երկրի ինքնիշխանությունը Երուսաղեմի նկատմամբ
Օգոստոսի 04, 2025

Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել է «ամրապնդել» երկրի ինքնիշխանությունը Երուսաղեմի նկատմամբ

By Օգոստոսի 03, 2025 7

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել է «ամրապնդել» Իսրայելի ինքնիշխանությունը Երուսաղեմի, այդ թվում՝ Տաճարի լեռան նկատմամբ, որտեղ գտնվում է Ալ-Աքսա մզկիթը։ 

X սոցիալական ցանցում հրապարակած իր գրառման մեջ Կացը լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա այցելել է Լացի պատ և լուսանկարվել ՑԱԽԱԼ-ի զինվորների հետ՝ հայտարարելով, որ աղոթել է պատանդների վերադարձի, իսրայելական համայնքների խաղաղության, անվտանգության ուժերի պաշտպանության և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պարտության համար։

«Թիշա բի-Ավի օրը՝ Երկրորդ տաճարի կործանումից երկու հազար տարի անց, Լացի պատը և Տաճարի լեռը կրկին գտնվում են Իսրայել պետության ինքնիշխանության ներքո։ Իսրայելն ատողներն ամբողջ աշխարհում շարունակում են որոշումներ կայացնել մեր դեմ և բողոքել, և մենք ընդմիշտ կամրապնդենք մեր իշխանությունն ու ինքնիշխանությունը Երուսաղեմի, Լացի պատի և Տաճարի լեռան նկատմամբ», – գրել է Կացը։

Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն այցելել է լարվածության օջախ հանդիսացող Տաճարի լեռ և բացահայտ աղոթել Ալ-Աքսա մզկիթի տարածքում՝ խախտելով փխրուն ստատուս քվոն։ 

Հորդանանն ու Սաուդյան Արաբիան դատապարտել են այս քայլը, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ ստատուս քվոն մնում է անփոփոխ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

«Այն քաղաքացիները, որոնք թղթային QR կոդով ուղետոմսեր էին ձեռքբերում, կարող են գնել տրանսպորտային քարտ և այն պարբերաբար լիցքավորել. Գրիգորյան

Իրինա Շեյքը նորաձև Dolce & Gabbana լողազգեստով վայելում է արևը Կապրիում

Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին. աղբյուր

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

Հանրապետությունում պատմական առավելագույն ջերմաստիճանները դեռևս չեն գերազանցվել. Գագիկ Սուրենյան

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

Սպասվում է շոգ և սակավ տեղումներով օգոստոս. Գագիկ Սուրենյան

ԵՄ-ն մեկ տրիլիոն եվրո է կորցրել հակառուսական քաղաքականության պատճառով․ ԱԳՆ

Սանկտ Պետերբուրգում դատարանը Իլհամ Ալիևին դատապարտել է 19,5 տարվա ազատազրկման

Հրդեհի ֆոնին սելֆի անող աղջիկները տեղափոխվել են ոստիկանություն

Որոնք են Վրաստանում ամենահաճախադեպ 5 հիվանդությունները

Զանգվածային հարձակումը Վոլգոգրադի մարզի տրանսպորտային և էներգետիկ ոլորտի վրա հետ է մղվել

Բրիտանիան 132 մլն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում