Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքը դեռևս պահպանվում է
Օգոստոսի 04, 2025

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքը դեռևս պահպանվում է

By Օգոստոսի 03, 2025 11

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքը դեռևս պահպանվում է, և հակամարտությունը չի կարելի համարել լիովին ավարտված։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Հաթամին։

«Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքներն անցյալում են», - նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։

Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ուժերը մնում են մարտական պատրաստության մեջ և կօգտագործվեն նոր սպառնալիքների ի հայտ գալու դեպքում, ասել է Հաթամին։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իրանը հակագրոհ է սկսել։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ է մտել իրաբիճակի սրումից ինը օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։

Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Կատարի Ալ Ուդեյդի ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ նոր հարվածներ հասցնելու Իրանի միջուկային օբյեկտներին, եթե պարզվի, որ Թեհրանը ձգտում է վերականգնել իր ներուժը: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին խոստացել է, որ Իրանը վճռական պատասխան կտա կրկնակի ագրեսիայի դեպքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

«Այն քաղաքացիները, որոնք թղթային QR կոդով ուղետոմսեր էին ձեռքբերում, կարող են գնել տրանսպորտային քարտ և այն պարբերաբար լիցքավորել. Գրիգորյան

Իրինա Շեյքը նորաձև Dolce & Gabbana լողազգեստով վայելում է արևը Կապրիում

Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին. աղբյուր

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

Հանրապետությունում պատմական առավելագույն ջերմաստիճանները դեռևս չեն գերազանցվել. Գագիկ Սուրենյան

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

Սպասվում է շոգ և սակավ տեղումներով օգոստոս. Գագիկ Սուրենյան

ԵՄ-ն մեկ տրիլիոն եվրո է կորցրել հակառուսական քաղաքականության պատճառով․ ԱԳՆ

Սանկտ Պետերբուրգում դատարանը Իլհամ Ալիևին դատապարտել է 19,5 տարվա ազատազրկման

Հրդեհի ֆոնին սելֆի անող աղջիկները տեղափոխվել են ոստիկանություն

Որոնք են Վրաստանում ամենահաճախադեպ 5 հիվանդությունները

Զանգվածային հարձակումը Վոլգոգրադի մարզի տրանսպորտային և էներգետիկ ոլորտի վրա հետ է մղվել

Բրիտանիան 132 մլն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում