Իրինա Շեյքը կրկին ապացուցեց, որ իր սուպերմոդելի տիտղոսը ապարդյուն չէ. 39-ամյա աստղը նորաձև տեսք է ունեցել Իտալիայի Կապրի քաղաքի լողափում:
Շաբաթ օրը նա հայտնվել է Dolce & Gabbana-ի մոդայիկ պուտավոր լողազգեստով՝ կերպարը լրացնելով ծաղկային նախշերով պանամա գլխարկով, ոսկե զարդերով, խաչով, մարմնին շղթայով և ոտքին նրբագեղ ապարանջանով:
Պապարացիները լուսանկարել են մոդելին արևոտ օրը վայելելիս՝ ծովում լողալիս: Նրան ուղեկցում էր իր 7-ամյա դուստրը՝ Լեան, որին Շեյքը մեծացնում է իր նախկին սիրեցյալ Բրեդլի Քուփերի հետ. աղջիկը լուսանկարում չէր երևում, բայց, ականատեսների խոսքով, մայրն ու դուստրը հիանալի ժամանակ են անցկացրել միասին: