ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համամիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում խոսելու վերաբերյալ ուկրաինացի բանագնացի կարծիքին, որը վերջինս հնչեցրել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ի դեպ, ուկրաինական պատվիրակության կողմից միտք հնչեց այն մասին, որ, հավանաբար, իմաստ ունի խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում։ Նման կարծիք հայտնեց ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ դա ճիշտ է»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Անդրադառնալով մարդասիրական հարցերի քննարկման կարևորությունը՝ ՌԴ նախագահն ընդգծել է. «Դա ռուսաց լեզուն է, անկախությունը և Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու, քրիստոնեության զարգացման արժանի պայմանները։ Այս ամենը պետք է համընդհանուր քննարկվի և դրվի երկարաժամկետ խաղաղության հիմքում՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման»: