Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի խաղում, «Ինտեր Մայամի»-ն հաղթել է 11-մետրանոցներով
Հոկտեմբերի 15, 2025

Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի խաղում, «Ինտեր Մայամի»-ն հաղթել է 11-մետրանոցներով

By Օգոստոսի 03, 2025 50

Լիգայի գավաթի խաղարկությունում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում հյուրընկալել է մեքսիկական «Նեկաքսային»: Հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, հայտնում է armsport.am-ը: 

Մեսսին 11-րդ րոպեին անհարմարության պատճառով փոխարինվել է, նրան փոխարինել է Ռեդոնդո Սոլարին: Թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խաղից հետո նշել է, որ վնասվածքի լրջությունը պարզ կդառնա բժշկական զննությունից հետո.«Նա անհարմարություն է զգացել, բայց ցավ չի ունեցել: Հուսով ենք՝ լուրջ չէ»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: «Ինտեր Մայամիից» գոլեր են խփել Տելասկո Սեգովիան և Ժորդի Ալբան, իսկ «Նեկաքսայից»՝ Թոմաս Բադալոնին և Ռիկարդո Մոնրեալը: 

Երկու թիմերն էլ կարմիր քարտեր են ստացել. «Ինտեր Մայամիից» հեռացվել է Մաքսիմիլիանո Ֆալկոնը, իսկ «Նեկաքսայից»՝ Քրիստինա Կալդերոնը:

Հետխաղյա 11-մետրանոցներով «Ինտեր Մայամին» հաղթել է 5:4 հաշվով:

Հաջորդ փուլում «Ինտեր Մայամին» կմրցի մեքսիկական «Պումասի», իսկ «Նեկաքսան»՝ ամերիկյան «Օրլանդո Սիթիի» հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան