Զանգվածային հարձակումը Վոլգոգրադի մարզի տրանսպորտային և էներգետիկ ոլորտի վրա հետ է մղվել
Օգոստոսի 04, 2025

Զանգվածային հարձակումը Վոլգոգրադի մարզի տրանսպորտային և էներգետիկ ոլորտի վրա հետ է մղվել

By Օգոստոսի 04, 2025 2

ՀՕՊ ուժերը գիշերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Վոլգոգրադի մարզի տրանսպորտային և էներգետիկ ոլորտի օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը։

«Այս գիշերՌուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը Վոլգոգրադի մարզի տրանսպորտային-էներգետիկ ոլորտի օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Իլովլինսկի շրջանում բեկորների անկման հետևանքով բարձրավոլտ լարը կտրվել է, էներգետիկները աշխատանքներ են տանում Իլովլի և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ», - նշել է Բոչարովը։

Գրանցվել են չոր խոտի բռնկման օջախներ, որոնք արագ վերացվում են հրշեջների կողմից:

«Ֆրոլովոյում հրշեջները մարում են Արչեդա կայարանի տեխնիկական շենքի հրդեհը, կոտրվել են երկու հարակից բնակելի շենքերի ապակիները, երկաթուղային կայարանի ուղևորատար ենթակառուցվածքը չի տուժել։

Երկաթուղային գծերում հայտնված չպայթած ԱԹՍ-ի վերացման համար ժամանակավորապես սահմանափակվել է Ֆրոլովսկի շրջանի Արչեդա կայարանի տարածքում գնացքների երթևեկությունը, աշխատում են սակրավորները: Ճանապարհների վնաս չի արձանագրվել», - հավելել է մարզպետը։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս