Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Գազայում ռազմական գործողությունների մասին որոշման ընդունումը, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի հրադադարի համաձայնագրին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ այս շաբաթ որոշում չի կայացվի։
Սա տեղի է ունենում Գազայի հատվածում գործողությունների նախընտրելի ընթացքի վերաբերյալ Իսրայելի կառավարության ներսում առկա տարաձայնությունների ֆոնին։
Ըստ աղբյուրի՝ քննարկվող գաղափարներից մեկն այն է, որ եթե ՀԱՄԱՍ-ի մարտական թևը մերժի գործարքը, ապա պետք է շրջապատել Գազա քաղաքը և այլ բնակավայրեր, իսկ մյուսն այն է, որ պետք է գրավել քաղաքը։ Աղբյուրն ավելացրել է, որ տարբեր նախարարներ աջակցում են տարբեր ծրագրերի։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները նոր փոխըմբռնում են ձևավորում Գազայի հարցում, քանի որ Համասը, ըստ լուրերի, դուրս է եկել հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններից։
«Միևնույն ժամանակ Իսրայելը և ԱՄՆ-ը կաշխատեն Գազայում մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու ուղղությամբ՝ շարունակելով ռազմական գործողությունները»,- հավելել է պաշտոնյան։
Երկու աղբյուրների համաձայն՝ մոտեցման փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Համասը դուրս է եկել հրադադարի և պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններից։
ՀԱՄԱՍ-ի բանակցությունների մերժումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի պատվիրակությունները դուրս են եկել Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցող բանակցություններից։ Այդ ընթացքում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է անազնիվ բանակցությունների մեջ։
Այնուամենայնիվ, Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Իսրայելը պատրաստ է վերադառնալ Դոհա, եթե Համասը փոխի իր դիրքորոշումը։