6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Լոպեսի համերգին, 37․000 դոլար՝ սննդին, 185․000 դոլար՝ հյուրանոցներին
Հոկտեմբերի 14, 2025

6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Լոպեսի համերգին, 37․000 դոլար՝ սննդին, 185․000 դոլար՝ հյուրանոցներին

By Օգոստոսի 01, 2025 40

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը։ Այս մասին հայտնում է Ազատությունը։

Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։

Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։

37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար
Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։

Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։

Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։

Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու` Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը. ԵԱՀԿ գործող նախագահ (տեսանյութ)

Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ժամեր անց ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտամիջյան հատվածում

ԿԳՄՍ ու Ժաննան ինձնից պահանջում են 5 մլն դրամ` զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան

Պենտագոնին մեղադրել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի մեջ

Եգիպտոսում Թրամփը երկար ժամանակ սեղմել է Մակրոնի ձեռքը

Թուրքիան թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի գագաթնաժողովին․ Hürriyet

ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի առանձնազրույցը

Ռուբլին և դոլարը թանկացել են.  փոխարժեքը հոկտեմբերի 14-ին

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը