ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 68 երկրների և ԵՄ նկատմամբ օգոստոսի 7-ից առևտրային մաքսատուրքեր սահմանելու հրամանագիր է ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ հրամանագիրը մեկ շաբաթից կիրառելու որոշումը պայմանավորված է նոր մաքսատուրքերի հավաքագրման համար անհրաժեշտ փոփոխություններ կատարելու նպատակով մաքսային և սահմանային ծառայություններին բավարար ժամանակ տալու հանգամանքով:
Ընդ որում, Սպիտակ տանը մանրամասնել են, որ որոշ երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերի չափը կարգավորվում է առանձին հրամանագրերով։ Նշվում է, որ Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25-ից հասել են 35 տոկոսի։
Հաղորդվում է նաև, որ նոր մաքսատուրքերը նախկինի պես չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք ներառված են ԱՄՆ, Մեքսիկայի և Կանադայի միջև կնքված համաձայնագրով (USMCA) նախատեսված արտոնյալ սակագնային ռեժիմի պահանջներին համապատասխանող ապրանքների ցանկում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։