Ըստ Bloomberg գործակալության՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) թաքցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անունները՝ կապված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի աղմկահարույց գործի հետ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Խմբագրումները կատարվել են ՀԴԲ-ի աշխատակիցների մի խմբի կողմից, որին հանձնարարվել էր ուսումնասիրել Էփշտեյնի գործը՝ հնարավոր հրապարակման համար։
Աղբյուրները նշել են, որ անունները չեն հրապարակվել անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու համար։ Այդ մարդիկ՝ ներառյալ Թրամփը 2006 թվականին բացահայտված Էփշթեյնի գործի ժամանակ մասնավոր դեմքեր են եղել։
Գործակալությունը նշում է, որ փաստաթղթերում որևէ անձի անվան առկայությունը չի նշանակում, որ նա գտնվել է հետաքննության տակ կամ մեղադրվել է իրավախախտումների մեջ։
Վերանայումը Էփշտեյնին վերաբերող ֆայլերը գաղտնազերծելու և Թրամփի նախընտրական խոստումից բխող ավելի լայն ջանքերի մի մասն է։
Մարտին Դանշային բյուրոյի տնօրեն Քեշ Փաթելը հրամայել է Նյու Յորքի և Վաշինգտոնի իր դաշնային գրասենյակների հատուկ գործակալներին միանալ բյուրոյի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (FOIA) հարցումների մշակման անձնակազմին։ Նրանք հավաքվել են Վիրջինիա նահանգի Վինչեսթեր քաղաքում գտնվող գործակալության ընդարձակ Կենտրոնական գրառումների համալիրում և մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող մեկ այլ շենքում։
Հանրային ճնշմանը արձագանքելով՝ Դաշնային բյուրոյի պաշտոնյաներին հանձնարարվել է որոնել և վերանայել Էփշտեյնին վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ և որոշել, թե ինչը կարող է դրանցից հրապարակվել։
Հուլիսին ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին ուղղված սենատոր Դիկ Դուրբինի նամակի համաձայն՝ դա հսկայական աշխատանք է եղել, որին մասնակցել են բյուրոյի մինչև 1000 ծգործակալներ և այլ աշխատակիցներ, որոնք ողջ գիշեր աշխատել են և ուսումնասիրել ավելի քան 100 000 փաստաթուղթ։
Ըստ հարցին ծանոթ աղբյուրների՝ Էփշտեյնի գործը վերանայելիս ՀԴԲ-ի աշխատակիցները փաստաթղթերում Թրամփի մասին բազմաթիվ հիշատակումներ են գտել։ Աղբյուրների համաձայն՝ գործում եղել են նաև տասնյակ այլ հայտնի հասարակական գործիչներ։ Հնարավոր հրապարակման նախապատրաստման շրջանակներում փաստաթղթերը փոխանցվել են FOIA աշխատակիցների մի ստորաբաժանման, որը փոփոխություններ է կատարել՝ ինը բացառություններին համապատասխանելու համար։