ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծի, որով նախատեսվում է Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել անվտանգության բնագավառի համար: Այս մասին հաղորդում է The Hill-ը։
Ուկրաինային օգնությունը ներառված է ԱՄՆ 2026 ֆինանսական տարվա 852,45 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պաշտպանական հատկացումների օրինագծում։Օրինագիծը հանձնաժողովի կողմից հաստատվել է 26 «կողմ» ձայնով, «դեմ» է հանդես եկել 3 օրենսդիր։
Օրինագիծը ներառում է Ուկրաինային 800 միլիոն դոլարի օգնություն՝ անվտանգության բնագավառի համար և 225 միլիոն դոլարի օգնություն՝ Բալթյան երկրների անվտանգության համար։Օրինագիծը ներկայացվել էր սենատորներ Միչ Մաքքոնելի և Քրիս Քունսի կողմից։
Ավելի վաղ Քունսը լրագրողներին ասել էր, որ Բալթյան երկրներին հատկացվող գումարն, ամենայն հավանականությամբ, կուղղվի Ուկրաինային աջակցությանը։ Նրա խոսքով՝ այսպիսով, Կիևի համար նախատեսված ընդհանուր գումարը կարելի է համարել 1 միլիարդ դոլար։