ՌԴ-ում վաճառքի կհանվեն Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու համար առգրավված ալկոհոլային խմիչքների գործարանները
Օգոստոսի 04, 2025

ՌԴ-ում վաճառքի կհանվեն Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու համար առգրավված ալկոհոլային խմիչքների գործարանները

By Օգոստոսի 03, 2025 7

Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի կհանվեն Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու համար առգրավված ալկոհոլային խմիչքների գործարանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Խոսքը հինգ ձեռնարկությունների մասին է, որոնք նախկինում պատկանել են ուկրաինական «Բայադերա» ալկոհոլային ընկերությանը։ «Ռոսֆինմոնիտորինգ»-ը «Բայադերա» հոլդինգին և դրա շահառուներին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

Վաճառքի կհանվեն «Ազգային ալկոհոլային ավանդույթներ», «Գործարար խումբ», «Հարավային ալկոհոլային ավանդույթներ» և «Ղրիմի ալկոհոլային ավանդույթներ» ընկերությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս