Թուրքիան սկսել է անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը
Օգոստոսի 04, 2025

Թուրքիան սկսել է անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը

By Օգոստոսի 03, 2025 11

Թուրքական «Բայքար» ընկերության նախագահ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է «Բայրաքթար Քըզըլելմա» անօդաչու կործանիչի սերիական արտադրության մեկնարկի մասին և հաստատել այն հաջորդ տարի շահագործման հանձնելու ծրագրերը։

««Բայրաքթար Քըզըլելմա»-ն մտել է սերիական արտադրության մեջ։ Վեցերորդ ինքնաթիռը ներկայումս արտադրական գծի վրա է։ Մենք արտադրում ենք և միաժամանակ շարունակում ենք կատարելագործել այն։ Ամեն ինչ արտադրվում է Թուրքիայում», – ընդգծել է Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ անօդաչու համակարգերը զգալի առավելություն են տալիս ծախսերի խնայողության հարցում: Անօդաչու մարտական ինքնաթիռները, ինչպիսին է «Քըզըլելման», ստեղծվում են հիմնովին այլ կոնցեպցիայով և արժեքի դինամիկայով, որոնք չեն կարող ուղղակիորեն համեմատվել ամերիկյան F-16-ի նման օդաչուավոր ինքնաթիռների հետ: 

«Միջազգային շուկայում նման ինքնաթիռների՝ F-16-ի գները հասնում են շատ բարձր մակարդակի։ «Բայրաքթար Քըզըլելմա»-ն կարող է 20, երբեմն՝ 30 անգամ ավելի էժան լինել», – հավելել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

«Այն քաղաքացիները, որոնք թղթային QR կոդով ուղետոմսեր էին ձեռքբերում, կարող են գնել տրանսպորտային քարտ և այն պարբերաբար լիցքավորել. Գրիգորյան

Իրինա Շեյքը նորաձև Dolce & Gabbana լողազգեստով վայելում է արևը Կապրիում

Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին. աղբյուր

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

Հանրապետությունում պատմական առավելագույն ջերմաստիճանները դեռևս չեն գերազանցվել. Գագիկ Սուրենյան

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

Սպասվում է շոգ և սակավ տեղումներով օգոստոս. Գագիկ Սուրենյան

ԵՄ-ն մեկ տրիլիոն եվրո է կորցրել հակառուսական քաղաքականության պատճառով․ ԱԳՆ

Սանկտ Պետերբուրգում դատարանը Իլհամ Ալիևին դատապարտել է 19,5 տարվա ազատազրկման

Հրդեհի ֆոնին սելֆի անող աղջիկները տեղափոխվել են ոստիկանություն

Որոնք են Վրաստանում ամենահաճախադեպ 5 հիվանդությունները

Զանգվածային հարձակումը Վոլգոգրադի մարզի տրանսպորտային և էներգետիկ ոլորտի վրա հետ է մղվել

Բրիտանիան 132 մլն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում