Բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք
Օգոստոսի 04, 2025

Բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք

2024-2025 թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն:

Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։

Տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում հետամուտ է լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դիլիջանի թունելը օգոստոսի 6-ից փակ կլինի գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00

Ադրբեջանը հերթական մեղադրանքն է հնչեցրել Իրանի հասցեին

Ինչպես է կանանց թեւատակերի հոտն ազդում տղամարդկանց վրա․ Գիտնականներ

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ խոշոր դիվերսիա է նախապատրաստում. ՌԴ Արտաքին հետախուզություն

Պուտինը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է բանակցել Նեթանյահուի հետ

Մեծ Բրիտանիան պլանավորում է խոշոր դիվերսիա. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները. կառավարություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՌԴ-ն խմբակային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայանին

Միքայել Սրբազանի գործն ուղարկվել է դատարան

Մեդվեդևի պատճառով վերաբաշխված սուզանավերը ժամանել են նշանակված տարածք․ Թրամփ

Ճապոնիայի վարչապետն ԱՄՆ-ի հետ առևտրային գործարաքը փոխշահավետ է համարել

Սեքսը վաճառվում է, վրդովմունքը ևս. Սիդնի Սուինիի սկանդալային American Eagle գովազդը հանգեցրել է ընկերության բաժնետոմսերի աճին