Մոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունը
Օգոստոսի 04, 2025

Մոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունը

By Օգոստոսի 04, 2025 2

Մոսկվայում սկսվել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած և 149 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման գործով դատավարությունը: Քրեական գործով ընդհանուր առմամբ կա 19 կասկածյալ, այդ թվում՝ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամներ, նրանց հանցակիցներ և զենքի մատակարարներ։ Մոտ 2.300 մարդ ճանաչվել է որպես տուժած:

Դատական նիստը սկսվել է դռնբաց ռեժիմով, սակայն դատավարությունը կանցկացվի դռնփակ։ Սա պայմանավորված է գործում գաղտնի տեղեկատվության առկայությամբ, ինչպես նաև այնպիսի տվյալներով, որոնք կարող են խոչընդոտել հետախուզվող անձանց դեմ հետաքննությանը։

Crocus City Hall-ի վրա ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ Հանցագործները շենք են ներխուժել «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, ապա կրակ բացել համերգասրահում։ Զոհվել է 149 մարդ, որից մոտ 70-ը մահացել են հրդեհի հետևանքով։

Rate this item
(0 votes)

Լրահոս