Բիբին իրեն խելագարի պես է պահում. Սպիտակ տունը մտահոգված է Նեթանյահուի պահվածքով
Հուլիսի 21, 2025

Բիբին իրեն խելագարի պես է պահում. Սպիտակ տունը մտահոգված է Նեթանյահուի պահվածքով

By Հուլիսի 20, 2025 7

Երբ Սիրիայի նախագահական պալատի վրա սկսեցին պտտվել ծխի և բեկորների ամպերը, Արևմտյան թևում խոսակցություններն ավելի բարձր դարձան. Բենիամին Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից: Այս մասին գրում է Axios-ը։

«Բիբին իրեն խելագարի պես է պահում։ Նա անընդհատ ամեն ինչ ռմբակոծում է,- Axios-ին է ասել Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը՝ Նեթանյահուին մականունով անվանելով։ - Սա կարող է խաթարել այն, ինչ փորձում է անել Թրամփը»։

ԱՄՆ բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա նույնպես մատնանշել է այս շաբաթ Գազայում եկեղեցու գնդակոծումը, որը ստիպել է նախագահ Թրամփին զանգահարել Նեթանյահուին և բացատրություններ պահանջել։

«Այնպիսի տպավորություն է, որ ամեն օր նոր բան է տեղի ունենում։ Սա ի՞նչ սատանայություն է»,- նշել է նա։

ԱՄՆ երրորդ պաշտոնյան ասել է, որ Թրամփի վարչակազմում աճում է թերահավատությունը Նեթանյահուի նկատմամբ. տպավորություն կա, որ նրա «մատը չափազանց քոր է գալիս ձգանը սեղմելու համար, և նա չափազանց կործանարար է»։

«Նեթանյահուն երբեմն նման է երեխայի, որը պարզապես չի ուզում իրեն լավ պահել»,- ամերիկացի պաշտոնյաների խոսքերն է մեջբերում պարբերականը։

ԱՄՆ վեց պաշտոնյա Axios-ին հայտնել է, որ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը, որը ուրբաթ օրը կանգնեցրեց Սիրիայում էսկալացիան, այս շաբաթն ավարտվեց նրանով, որ Սպիտակ տունը զգալիորեն ավելի անհանգստացած է Նեթանյահուի և նրա տարածաշրջանային քաղաքականության կապակցությամբ։

Սակայն Թրամփը դեռևս ձեռնպահ է մնում հրապարակային քննադատությունից, և պարզ չէ՝ արդյոք նա համաձայն է իր խորհրդականների դժգոհության հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շառլ Ազնավուրի արձանի ֆինանասավորումն ամբողջությամբ Երևանի բյուջեի հաշվին է կատարվել՝ 85 մլն դրամ. փոխքաղաքապետ

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից վարորդական վկայական տրամադրելու համար կաշառք ստանալու դեպքեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

ՀՀ որոշ վայրերում ջերմաստիճանը կհասնի +40–ի եղանակի տեսություն

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հեղեղումներ են. տեսանյութ

Քաղաքապետարանը «ձեռքերը լվաց». Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի հարցը չի լուծվի

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

Բաքուն իր սփյուռքով օգնել է ուկրաինական հատուկ ծառայություններին իրականացնել «Սարդոստայն» գործողությունը

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի շրջանների վրա. Կիևում հարվածի տակ են հայտնվել բնակելի շենքերը և մետրոյի կայարանը

Իրանն իր ՀՕՊ համակարգերն ամբողջությամբ փոխարինել է նորերով

Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակը դեռ չի եկել. Պեսկով

Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին

Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին