Շառլ Ազնավուրի արձանի ֆինանասավորումն ամբողջությամբ Երևանի բյուջեի հաշվին է կատարվել՝ 85 մլն դրամ. փոխքաղաքապետ
Նոյեմբերի 30, 2025

Շառլ Ազնավուրի արձանի ֆինանասավորումն ամբողջությամբ Երևանի բյուջեի հաշվին է կատարվել՝ 85 մլն դրամ. փոխքաղաքապետ

Շառլ Ազնավուրի արձանի ֆինանասավորումն ամբողջությամբ Երևանի բյուջեի հաշվին է կատարվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

«2024 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Շարն Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ։ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ և գլխավորությամբ ձևավորված մրցույթային հանձնաժողովի քվեարկության արդյունքում, որին մասնակցում էր նաև Շարն Ազնավուրի որդին, պարոն Նիկոլա Ազնավուրը, հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը։ Սրձանի ստեղծման ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևան քաղաքի բյուջեի հաշվին, մենք հատկացրել ենք շուրջ 85 միլիոն դրամ, քանդակը կրում է «Լա բոհեմ» անվանումը և այն ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլ խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ։

Քանդակի գաղափարը առաջացել է այդ խորհրդանշական պահից, երբ լաբոհեմ երգի կատարման ժամանակ Ազնավուրը բեմում հանում էր իր սպիտակ թաշկինակը ու պարում էր բոհեմական մեղեդու ներքո, իսկ հանդիսատեսը ձեռքերը մեկնած սպասում էր, թե երբ երգիչը կնետի թաշկինակը։ Ուզում եմ նշել, որ արձանը հենց այդ անմոռանալի պահն է մարմնավորում»,–ասաց նա։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ քանդակը պատրաստված է բրոնզից, կիրառվել են նաև մարմար և կարմիր էմալ. «Արձանի ձուլումն իրականացվել է Գյումրիում։

Սիրելի քաղաքացիներ, արձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում»,–ասաց նա՝ թվարկելով, թե ովքեր են մասնակցել այդ արարողությանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Եվրոպայում սրընթացորեն կրճատվում են քաղցրահամ ջրի պաշարները. The Guardian

Զելենսկին ու Մակրոնը կհանդիպեն

ԱՄՆ-ում դեղերի գներն ընկնում են՝ 500, 600, 700, անգամ ավելի տոկոսով․ Թրամփ

Համացանցում առկա քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու կարիք կա. Սի Ծինփին

Ուկրաինան պետք է լինի «բուֆերային պետություն» hակամարտության ավարտից հետո. Օրբան

Թուրքիայի Սև ծովի ափերի մոտ ռուսական լցանավերում հրդեհ է բռնկվել

Պապոյանը Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարի հետ Ստամբուլում քննարկել է Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները

ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունն այսուհետ կգլխավորի Ռուստեմ Ումերովը

Բոլոր ավիաընկերություններին խնդրում եմ Վենեսուելայի օդային տարածքը համարել փակված. Թրամփ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ՝ Թրամփի խաղաղության ծրագիրը քննարկելու համար

ԱՄՆ իշխանությունները պահանջել են Երմակին հեռացնել աշխատանքից. պատճառը հայտնի է

Կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ մնաց առանց «պրոդյուսերի»

Աբբաս Արաղչին ԵՄ բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը և Թեհրանի ատոմային դոսյեն