Մեր հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրները չեն կարող մասնակցել «ՀԷՑ»-ի կառավարմանը․ Վարչապետ
Հուլիսի 16, 2025

Մեր հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրները չեն կարող մասնակցել «ՀԷՑ»-ի կառավարմանը․ Վարչապետ

«Ես անընդունելի եմ համարում, այն որ մենք գնանք այն ճանապարհով, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցի լուծման գործընթացում կարող են ներգրավված լինել այնպիսի պետություններ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ և որոնց հետ սահմանները փակ են», — հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ նման բան չի կարող լինել՝ այն անվանելով ակնհայտ։ Վարչապետի գնահատմամբ՝ նույնիսկ ներքաղաքական շահարկումների համար սա «ծաղկող» կամ շահեկան թեմա չէ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մի շարք բարեկամ երկրներում գործող առաջատար ընկերություններին ազդակ է ուղարկվել, որ Հայաստանը կարող է հետաքրքրություն ցուցաբերել նրանց հետ այս մասով համագործակցելու հարցում։ «Վերջին այցի ժամանակ մենք ազդակներ ենք ուղարկել մի շարք բարեկամ երկրների համապատասխան շրջանակներին, որ հնարավոր է՝ նման թեմա ունենանք և եթե նրանք հետաքրքրված լինեն, խնդրել ենք տեղեկացնել մեզ », - պարզաբանել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի անջատումների հարցը նյութ է թե՛ իրավական քննության, թե՛ ուսումնասիրության համար։ «Հուսով եմ՝ պետությունը մոտ ապագայում իր վրա կվերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը և երբ ժամանակավոր կառավարիչ նշանակվի, ես պետք է նրանից խնդրեմ ջանքեր գործադրել՝ այդ հարցերին օբյեկտիվ պատասխաններ գտնելու համար», - եզրափակել է վարչապետը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եգիպտոսը միանում է 5-րդ սերնդի թուրքական KAAN կործանիչների արտադրությանը

Իսրայելի և Սիրիայի միջև լարվածությունը կավարտվի առաջիկա ժամերին․ ԱՄՆ պետքարտուղար

Եթե Իրանն իսկապես ցանկանում է բանակցել, մենք այստեղ ենք․ Թրամփ

Ռուբիոն մտահոգություն է հայտնել Սիրիայում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Դատախազությունը հրաժարվել է Գագիկ Ղազինյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցից․ կարճման որոշումը կհրապարակվի վաղը

Իրանը կարող է ավելի ուժեղ հարվածել ԱՄՆ-ին, քան Իսրայելի հետ պատերազմի ժամանակ․ Խամենեի

Մոսկվան ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ հարձակումները Սիրիայի կառավարության վրա շարունակվում են

Պուտինը վախենում է ԱՄՆ-ից. Զելենսկի

Չինաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ առևտրի համար պատժամիջոցային ճնշմանը

Սիրիան ի վիճակի չէ հակազդել Իսրայելին և հենվում է դաշնակիցների վրա

Թրամփի սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ բյուջեին գրեթե 50 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ են բերել. FT

Թրամփի հետ վեճից հետո Մասկը փոխել է հեռախոսահամարը

Սիրիայում դրուզների կոտորած է սկսվել, Իսրայելի դրուզ համայնքն ընդվզում է

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի դատական համակարգին պատասխանատվության ենթարկել Իսրայելին և ԱՄՆ-ին