Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը
Հոկտեմբերի 15, 2025

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

By Հուլիսի 17, 2025 54

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։  2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման արդյունքում, էապես բարելավվել է ինքնաշխատ բացթողումների տեսակարար կշիռը։ Իսկ զննման դեպքերի տեսակարար կշիռը հասել է Համաշխարհային մաքսային կազմակերպության նախանշած՝ 5 տոկոս ցուցանիշին։ 

Ըստ ՀՀ ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանի, ապրիլից նոր համակարգի գործարկումից հետո, այսօր արդեն ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումների տեսակար կշիռը նախանշված 5 տոկոս շեմից դարձել է 9․23 տոկոս։ Միաժամանակ, գործիքակազմի զարգացմամբ ակնկալվում է հետագայում ունենալ 20-25 տոկոս արդյունք։

Ավտոմատ բացթողնման համակարգն աշխատում է «կանաչ ուղի» միջերեսային արտացոլման տիրույթում, այսինքն, հենց կանաչ ուղու ընթացակարգից է ինքնաշխատ եղանակով, համաձայն համակարգում ներդրված չափորոշիչների, ընտրվում օրինակելի և պատճաշ լրացված հայտարարագիրը և ապրանքը բաց է թողնվում ավտոմատ եղանակով, ինչի մասին տնտեսվարողն անմիջապես իրազեկվում է հեռահար հաղորդագրությամբ՝ նախորդ տարի ներդրված «մեյլիգ» գործիքակազմի միջոցով։ Արդյունքում՝ մաքսային ամբողջ գործընթացում հայտարարատուն գործ ունի ավտոմատացված, թվայնացված համակարգի հետ՝ բացառելով մարդկային գործոնը։ Որպեսզի ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը համակարգում իրականացվի ավտոմատ, անհրաժեշտ է տնտեսվարողի գործունեությունը համապատասխանի մի շարք չափորոշիչների, մասնավորապես, օրինապահությունը, պատշաճ հայտարարագրումը, կատարված մաքսային վճարները և այլն։  

Ի դեպ, «Կանաչ ուղի» ընթացակարգից ինքնաշխատ բացթողնման գործիքակազմով ընտրված հայտարարագրերի քանակը նախորդ տարվա համեմատ շեշտակի ավելացել է։  Եթե 2024 թվականին ամբողջ տարվա ընթացքում 131 ապրանքային հայտարարգիր է  ինքնաշխատ բացթողնվել, ապա 2025 թվականի ապրիլից գործարկված համակարգի միջոցով, ամսական կտրվածքով՝ շուրջ 2000 ապրանքային հայտարարգիր։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան