Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից վարորդական վկայական տրամադրելու համար կաշառք ստանալու դեպքեր
Հուլիսի 22, 2025

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից վարորդական վկայական տրամադրելու համար կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու, դրական գնահատելու և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան կարգերի վարորդական վկայականներ:

Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում:

Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը:

Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին: Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների օրը

Ռուսաստանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում․ Պաշտպանության նախարարները հանդիպել են

Մոսկվայում կրկին ադրբեջանցիների են ձերբակալել

Արամայիսը զոհվել է՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների․ այսօր նրա ծննդյան օրն է

Տղամարդու որովայնում կենդանի օձաձուկ են հայտնաբերել

Հութիները ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա

Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է

Ադրբեջանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը չէ. Կիրիլ Կաբանով

Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ապօրինի բնակվող անձանց փոխանակման վերաբերյալ համաձայնագիր

«Զանգեզուրի միջանցքը կդառնա համաձայնության խորհրդանիշ». Էրդողան

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է կազմակերպվել Պեկինում

Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը

Իրանը պատասխանել է Ալիևին

Կարո՞ղ է արդյոք ՀՀ տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կhարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին. Forbes