Թրամփի ընկերը, «օտար գործակալը» և ՊՍԺ-ի նախկին սեփականատերը․ ո՞վ է ՀՀ տարածքում ճանապարհ «վարձակալելու» առաջարկի հեղինակը․ Mediamax.am
Հուլիսի 18, 2025

Թրամփի ընկերը, «օտար գործակալը» և ՊՍԺ-ի նախկին սեփականատերը․ ո՞վ է ՀՀ տարածքում ճանապարհ «վարձակալելու» առաջարկի հեղինակը․ Mediamax.am

By Հուլիսի 17, 2025 3

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել է, որ Միացյալ Նահանգները առաջարկում է Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Պատմում ենք Թոմ Բարաքի մասին, որը 40 տարվա ընթացքում տարբեր գործարքներ է կյանքի կոչել Դոնալդ Թրամփի համար: Այս մասին գրել է Mediamax.am-ը:

1.    Ո՞վ է Թոմ Բարաքը:

Թոմաս Ջոզեֆ Բարաք-կրտսերը ծնվել է 1947 թվականի ապրիլի 28-ին Կալիֆոռնիայի Կալվեր Սիթի քաղաքում քրիստոնյա լիբանանցի ներգաղթյալների ընտանիքում:

1969 թվականին նա բակալավրի աստիճան է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանից (USC): Ուսման տարիներին խաղացել է համալսարանի ռեգբիի թիմում:

Նրա առաջին աշխատանքը Հերբերտ Կալմբախի իրավաբանական գրասենյակում էր, որը ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի անձնական իրավաբանն էր:

2.    Երբ է սկսվել Թոմ Բարաքի ներգրավումը Միջին Արեւելքում:

1972 թվականին նա մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ դարձավ սաուդյան արքայազնի սկվոշ խաղի զուգընկերը: Այս ծանոթության շնորհիվ Բարաքը սկսեց կապեր հաստատել Մերձավոր Արեւելքում:

3.    Արդյո՞ք Թոմ Բարաքն առաջին անգամ է պետական պաշտոն զբաղեցնում:

Ոչ՝ 1982 թվականին նշանակվել էր ԱՄՆ ներքին գործերի փոխնախարար Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում:

4.    Ե՞րբ է Թոմ Բարաքը ծանոթացել Դոնալդ Թրամփի հետ:

Նա առաջին անգամ Դոնալդ Թրամփի հետ գործ է ունեցել 1985 թվականին՝ վերջինիս վաճառելով Alexander's խանութների ցանցի բաժնետոմսերի 20 տոկոսը:

1988 թվականին Թրամփը Բարաքին 410 միլիոն դոլար վճարեց Նյու Յորքի հռչակավոր Plaza հյուրանոցի համար: Թրամփը հետագայում խոստովանել էր, որ գինը չափազանց բարձր էր, սակայն ինքը շատ էր ցանկանում դառնալ Plaza-ի սեփականատերը:

Իսկ Բարաքն այդ գործարքի ընթացքն այսպես էր նկարագրել. «Ես երիտասարդ շնիկ էի, իսկ նա այն ժամանակ արդեն մեծ տղա էր Նյու Յորքում»:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս