Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին. Խայալ Մուազզին
Հուլիսի 16, 2025

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին. Խայալ Մուազզին

By Հուլիսի 15, 2025 8

Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է ռազմաօդային ուժերի նախապատրաստական աշխատանքները, և այժմ պատրաստվում է հարվածել Իրանին։ Այս մասին գրում է իրանական միջազգային լրագրող Խայալ Մուազզինը:

«12-օրյա պատերազմի ընթացքում սիոնիստական ռեժիմի վարչապետ Նեթանյահուն կեղծ պնդումներ էր անում, թե իբր իսրայելական բանակը կարողացել է ազատորեն ներթափանցել Իրանի օդային տարածք։ Սակայն իրականությունը բոլորովին այլ էր. Իրանը բազմիցս խափանել է նման փորձերը՝ թույլ չտալով թշնամու անօդաչու թռչող սարքերին կամ ռազմական ինքնաթիռներին հասնել իրենց նշանակետին. նրանք ստիպված են եղել նահանջել, նախքան մոտենալը։

Եթե Նեթանյահուի հայտարարությունները ճշմարիտ լինեին, աշխարհի լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը վաղուց լցված կլինեին Թեհրանի վրայով թռչող F-35 կործանիչների կադրերով։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իսլամական Հանրապետության օդային տարածքը հուսալի պաշտպանության և վերահսկողության տակ է, և դրա դեմ ցանկացած արկածախնդրություն դատապարտված է ձախողման», - գրել է Մուազզինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս