Վերջը հաց ենք կերել ՌԴ նախագահի հետ, չեմ ուզում, որ ստիպեն փակել ռուսական ալիքները. Փաշինյան
Հուլիսի 18, 2025

Վերջը հաց ենք կերել ՌԴ նախագահի հետ, չեմ ուզում, որ ստիպեն փակել ռուսական ալիքները. Փաշինյան

Թեպետ ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են, սակայն պաշտոնական Երևանը չէր ցանկանա ստիպված լինել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու ռուսական հեռուստաալիքների հետ, որոնք փակելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են հնչում ՀՀ իշխանությունների կողմից։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։

«Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաև իմ ասած նկատառումներով՝ ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինեինք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։ Ես շատ հարգալից և բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ես շատ բաց, թափանցիկ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ»,- նշեց Փաշինյանը։

Հավելեց՝ քաղաքական գործոնից բացի, մարդկայնորեն էլ անհարմար կզգար, եթե Հայաստանը ստիպված լիներ նման որոշում կայացնել։

Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են Երևանին ստիպել գնալ նման որոշումների։

«Եթե շատ ստիպեն, ինչ անենք, պետք է ուզած-չուզած` գնանք»,- եզրափակեց Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զուրաբյանը հրապարակել է ԼՂ–ի մասին նախագծի մանրամասները, որը ՄԽ-ն առաջարկել է Փաշինյանին

«Ճորտացման ժանրից է». Զախարովան՝ ՀՀ–ին ԵՄ–ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին

Թրամփի ընկերը, «օտար գործակալը» և ՊՍԺ-ի նախկին սեփականատերը․ ո՞վ է ՀՀ տարածքում ճանապարհ «վարձակալելու» առաջարկի հեղինակը․ Mediamax.am

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, սահմանվել է երկրից չբացակայելու արգելք

Մեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

Ոկրաինայի Ռադան Սվիրիդենկոյին նշանակել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել

Հուլիսի 19–ին Սարյան փողոցում երթեւեկությունը կդառնա միակողմանի. այլ փոփոխություններ եւս կլինեն

Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ազատել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից

Իրանը հայտարարել է իր օդային տարածքի լիակատար բացման և թռիչքների վերսկսման մասին

Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են

Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք. «Հրապարակ»