ՀՀ որոշ վայրերում ջերմաստիճանը կհասնի +40–ի եղանակի տեսություն
Հուլիսի 22, 2025

ՀՀ որոշ վայրերում ջերմաստիճանը կհասնի +40–ի եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 21–ի ցերեկը կլինի 37-39 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +30...+32 աստիճան։

Տեղեկացվում է, որ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների օրը

Ռուսաստանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում․ Պաշտպանության նախարարները հանդիպել են

Մոսկվայում կրկին ադրբեջանցիների են ձերբակալել

Արամայիսը զոհվել է՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների․ այսօր նրա ծննդյան օրն է

Տղամարդու որովայնում կենդանի օձաձուկ են հայտնաբերել

Հութիները ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա

Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է

Ադրբեջանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը չէ. Կիրիլ Կաբանով

Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ապօրինի բնակվող անձանց փոխանակման վերաբերյալ համաձայնագիր

«Զանգեզուրի միջանցքը կդառնա համաձայնության խորհրդանիշ». Էրդողան

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է կազմակերպվել Պեկինում

Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը

Իրանը պատասխանել է Ալիևին

Կարո՞ղ է արդյոք ՀՀ տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կhարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին. Forbes