«Բիբին խելագարվել է և անընդհատ ամեն ինչ ռմբակոծում է». Axios
Հուլիսի 21, 2025

«Բիբին խելագարվել է և անընդհատ ամեն ինչ ռմբակոծում է». Axios

By Հուլիսի 20, 2025 9

Երբ Սիրիայի նախագահական պալատի վրա սկսեցին պտտվել ծխի և բեկորների ամպերը, Արևմտյան թևում խոսակցություններն ավելի բարձր դարձան. Բենիամին Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, գրում է Axios-ը։

«Բիբին իրեն խելագարի պես է պահում։ Նա անընդհատ ամեն ինչ ռմբակոծում է,- Axios-ին է ասել Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը՝ Նեթանյահուին մականունով անվանելով։ - Սա կարող է խաթարել այն, ինչ փորձում է անել Թրամփը»։ 

ԱՄՆ բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա նույնպես մատնանշել է այս շաբաթ Գազայում եկեղեցու գնդակոծումը, որը ստիպել է նախագահ Թրամփին զանգահարել Նեթանյահուին և բացատրություններ պահանջել։

«Այնպիսի տպավորություն է, որ ամեն օր նոր բան է տեղի ունենում։ Սա ի՞նչ սատանայություն է»,- նշել է նա։

ԱՄՆ երրորդ պաշտոնյան ասել է, որ Թրամփի վարչակազմում աճում է թերահավատությունը Նեթանյահուի նկատմամբ. տպավորություն կա, որ նրա «մատը չափազանց քոր է գալիս ձգանը սեղմելու համար, և նա չափազանց կործանարար է»։ 

«Նեթանյահուն երբեմն նման է երեխայի, որը պարզապես չի ուզում իրեն լավ պահել»,- ամերիկացի պաշտոնյաների խոսքերն է մեջբերում պարբերականը։

ԱՄՆ վեց պաշտոնյա Axios-ին հայտնել է, որ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը, որը ուրբաթ օրը կանգնեցրեց Սիրիայում էսկալացիան, այս շաբաթն ավարտվեց նրանով, որ Սպիտակ տունը զգալիորեն ավելի անհանգստացած է Նեթանյահուի և նրա տարածաշրջանային քաղաքականության կապակցությամբ։

Սակայն Թրամփը դեռևս ձեռնպահ է մնում հրապարակային քննադատությունից, և պարզ չէ՝ արդյոք նա համաձայն է իր խորհրդականների դժգոհության հետ։ Լիովին պարզ չէ, թե արդյոք նա համաձայն է Սիրիայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ իր խորհրդականների վերջին մտահոգության հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս