Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են
Հուլիսի 21, 2025

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

By Հուլիսի 20, 2025 9

Այսօր՝ հուլիսի 20-ին, ոստիկանների, պարեկների, փրկարարների, ջրափրկարարների՝ ամբողջ գիշեր շարունակված որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 03:50-ի սահմաններում, Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերվել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ն և 60-ամյա Արև Ա.-ն, հաղորդում է shamshyan.com-ը։

Վերջինները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ հայտնել են, որ երբ իրենք փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը և քամին մի քանի կիլոմետր նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։ Իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ափից չհեռանան, սակայն քամին ուժեղ է եղել, իսկ թիավարելու համար նախատեսված թիերից մեկն էլ կոտրվել է։

Նշված անձինք ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ոստիկանները հայտնաբերել են նաև փչովի նավակը, որով ամուսինները դուրս էին եկել լիճ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանն իր ՀՕՊ համակարգերն ամբողջությամբ փոխարինել է նորերով

Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակը դեռ չի եկել. Պեսկով

Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին

Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին

«Բիբին խելագարվել է և անընդհատ ամեն ինչ ռմբակոծում է». Axios

Բիբին իրեն խելագարի պես է պահում. Սպիտակ տունը մտահոգված է Նեթանյահուի պահվածքով

Մենք դա կանենք միասին, պատրա’ստ եղեք. Փաշինյանը «Եկեղեցու հավատավոր հետևորդներին» հրավիրում է ազատել Վեհարանը

Ուղևորներն անվանել են աշխարհի «ամենավատ» օդանավակայանը

Իրանի հյուսիսում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Օրբանը չի բացառում Հունգարիայի դուրս գալը ԵՄ-ից

Երևանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Ուկրաինան հաքերային հարձակում է իրականացրել «Գազպրոմի» և դուստր ընկերությունների սերվերների վրա