«DOGE-ը հրեշ է, որը կարող է ուտել Իլոնին». Թրամփ
Օգոստոսի 24, 2025

«DOGE-ը հրեշ է, որը կարող է ուտել Իլոնին». Թրամփ

By Հուլիսի 01, 2025 36

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը կարող է կորցնել ոչ միայն կառավարության էլեկտրական մեքենաների ծրագրի աջակցությունը: Նա խոստովանել է, որ DOGE գործակալությունը, որը նախկինում վերահսկվում էր հենց Մասկի կողմից, կարող է օգտագործվել իր դեմ։

«Իլոնը շատ ավելին ունի կորցնելու»,- ասել է Թրամփը՝ հավելելով. «DOGE-ը հրեշ է, որը կարող է շրջվել Իլոնի դեմ և ուտել նրան»: DOGE-ը պատասխանատու է պետական ​​ծախսերի օպտիմալացման և բյուրոկրատիայի դեմ պայքարի համար։

Թրամփի խոսքով՝ Մասկը «շատ սուբսիդիաներ է ստանում» և «վշտացած է, որ կորցնում է էլեկտրական մեքենաների մանդատը»: Նախագահը նաև ասել է, որ ինքը չի ուզում էլեկտրական մեքենա և կնախընտրեր հիբրիդային կամ ջրածնային մեքենա։

Թրամփը նախկինում նշել էր, որ Մասկը «պատմության մեջ ավելի շատ սուբսիդիաներ է ստացել, քան որևէ մեկը», և առանց դրանց «նա կվերադառնար Հարավային Աֆրիկա»։

Իլոն Մասկը մինչև վերջերս զբաղեցնում էր DOGE համակարգողի պաշտոնը և նախագահի մերձավոր շրջապատի անդամ էր: Սակայն նրա և նախագահի հարաբերությունները վատթարացան. Մասկը քննադատեց Սպիտակ տունը, պետական ​​ծախսերի և ներմուծման տուրքերի մասին օրենքը, ինչպես նաև աջակցեց Թրամփի իմպիչմենտի գաղափարին։

Ի պատասխան՝ նախագահը նրան անվանեց «խելագար» և մեղադրեց պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ՝ սպառնալով խզել իր ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ կնքված պայմանագրերը։

Ըստ The Washington Post-ի՝ վերջին տարիներին Մասկի կառույցը ստացել է մոտ 38 միլիարդ դոլարի արժողությամբ կառավարական պատվերներ։ Մասկը հետագայում ներողություն խնդրեց իր հայտարարությունների համար, և կողմերը, ըստ NYT-ի, հեռախոսազրույց ունեցան:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին