Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Արևմուտքում սառեցված ակտիվների նկատմամբ իր իրավունքներից. Կրեմլ
Հուլիսի 09, 2025

Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Արևմուտքում սառեցված ակտիվների նկատմամբ իր իրավունքներից. Կրեմլ

By Ապրիլի 10, 2025 58

Մոսկվան չի հրաժարվի Արևմուտքում սառեցված իր ակտիվների հանդեպ իրավունքներից և չի դադարի դրանք պաշտպանելուց։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր սեփական ակտիվների նկատմամբ իրավունքներից և չի հրաժարվի այդ իրավունքների պաշտպանությունից», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից հետո սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվները։

Դրանցից մոտավորապես 5-6 միլիարդ դոլարը գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում, որտեղ պահվում է 210 միլիարդ դոլար։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս