Պեսկովը՝ Եվրոպայում նկատված ԱԹU-ների մասին. շատ քաղաքական գործիչներ կան, որոնք հակված են ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին
Հոկտեմբերի 14, 2025

Պեսկովը՝ Եվրոպայում նկատված ԱԹU-ների մասին. շատ քաղաքական գործիչներ կան, որոնք հակված են ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին

By Հոկտեմբերի 06, 2025 12

Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ կան, որոնք այժմ հակված են ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին, ընդ որում ՝ դա անում են անհիմն և անխոհեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Եվրոպայում կան շատ քաղաքական գործիչներ, ովքեր այժմ հակված են ամեն ինչի համար մեղադրել Ռուսաստանին։ Նրանք միշտ դա անում են առանց որևէ հիմքի, անխտիր։

Եվ մենք այդպես ենք դիտարկում այս հայտարարությունները»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով եվրոպացի քաղաքական գործիչների պնդումները, թե Եվրոպայի վրայով անհայտ անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, կապված են Ռուսաստանի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս