Ռուսական ուժերը Սումիում հարվածել են ուղևորատար գնացքին, կան տասնյակ վիրավորներ
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսական ուժերը Սումիում հարվածել են ուղևորատար գնացքին, կան տասնյակ վիրավորներ

By Հոկտեմբերի 04, 2025 13

Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումիի մարզի կայարանի ուղևորատար գնացքին, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Այս մասին թելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսները չէին կարող չիմանալ, որ հարվածում են խաղաղ բնակիչներին: Եվ սա ահաբեկչություն է, որը աշխարհը իրավունք չունի անտեսել: Ամեն օր Ռուսաստանը խլում է մարդկանց կյանքեր: Եվ միայն ուժը կարող է նրանց ստիպել դադարեցնել: Մենք լսել ենք Եվրոպայից և Ամերիկայից ուժեղ հայտարարություններ, և ժամանակն է դրանք բոլորը իրականություն դարձնել: Խոսակցությունները հիմա բավարար չեն: Անհրաժեշտ են ուժեղ գործողություններ»,-գրել է Զելենսկին։

Rate this item
(0 votes)

Լրահոս