Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն զգուշացրել է, թե ինչպիսին կլինի պատասխանը, եթե Կիևը փորձի հարձակվել Կրեմլի վրա։
Ավելի լավ է նույնիսկ չենթադրել նման զարգացման մասին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր գերագույն գլխավոր հրամանատարը՝ նախագահը, արդեն խոսել է այս մասին։ Ավելի լավ է նույնիսկ չխոսել դրա մասին։ Եվ բոլորը հասկանում են դա», – ասել է նա, երբ հարցրել են, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը նման հարձակումներին, եթե դրանք սկսվեն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը գիշերը հարձակվել է Խարկովի վրա, այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները
«Օդեսայի մոտակայքում գտնվող գինեգործարանը ոչնչացվել է գիշերային հարձակումներից հետո»,- հայտարարել է նահանգապետ Օլեգ Կիպերը։
Անցած գիշեր թշնամին օգտագործել է մոտ 500 հարձակողական անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ, այս մասին հայտարարել է Զելենսկին և խոստացել պատասխանել Ռուսաստանին
«Մենք կշարունակենք պատասխան հարվածներ հասցնել Ռուսաստանին, մենք նրան կզրկենք փող աշխատելու հնարավորությունից և կստիպենք նրան նստել դիվանագիտական սեղանի շուրջ», – ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա հայտնել է, որ զանգվածային հարձակումը տևել է ավելի քան 12 ժամ: Կիևում զոհվել է չորս մարդ, մոտ 20-ը՝ վիրավորվել: