Ռուսաստանի հասցեին Թրամփի կոշտ արտահայտությունները կարող են կապված լինել օտարերկրյա առաջնորդների հետ համաձայնության հասնելու նրա ցանկությամբ. հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովի խոսքով՝ Մոսկվան ուշադրություն է դարձնում Միացյալ Նահանգներից եկող ազդանշաններին՝ թե՛ հրապարակային հայտարարություններին և թե՛ դիվանագիտական խողովակներով եկող տեղեկություններին:
Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանն անվանել էր «թղթե վագր»:Այնուհետև հայտարարել՝ այլևս չի օգտագործելու «թղթե վագր» արտահայտությունը՝ նշելով, որ հիասթափված է Պուտինից։