Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ երկխոսության պատրաստակամության մասին
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ երկխոսության պատրաստակամության մասին

By Սեպտեմբերի 23, 2025 16

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ երկխոսության համար և պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը՝ փոխընդունելի պայմանավորվածությունների հասնելու և հակամարտությունն ավարտելու համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից, փոխանցում է Известия-ն։

«Ռուսաստանը բաց է հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման համար։ Հենց այս մոտեցումն է հիմք հանդիսացել Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու մեր նախաձեռնության համար», - հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Այնտեղ նաև շնորհակալություն են հայտնել Թուրքիային բանակցությունների անցկացման համար հարթակ տրամադրելու և«անփոփոխ հյուրընկալության» համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս