Պուտինն ԱՄՆ-ին առաջարկել է երկարաձգել միջուկային զենքի վերահսկման շուրջ պայմանագրի գործողությունը
Հոկտեմբերի 14, 2025

Պուտինն ԱՄՆ-ին առաջարկել է երկարաձգել միջուկային զենքի վերահսկման շուրջ պայմանագրի գործողությունը

By Սեպտեմբերի 23, 2025 20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է մեկ տարով երկարաձգել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, եթե Վաշինգտոնն անի նույնը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել է, որ դա արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ-ն փոխադարձ քայլի գնա:

«Կարծում եմ, որ ռուսական նախաձեռնության իրականացումը կարող է էական ներդրում դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առարկայական ռազմավարական երկխոսության համար նպաստավոր մթնոլորտի ստեղծման գործում», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ սպառազինությունների վերահսկման ոլորտում ռուս-ամերիկյան հարաբերությունների համակարգը ներկայում ամբողջությամբ փլուզվել է, և աշխարհում ռազմավարական կայունությունը շարունակում է վատթարանալ։

Ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը կնքվել է 2010 թվականին, դրա ժամկետն ավարտվում է 2026 թ. փետրվարի 5-ին: Փաստաթղթով նախատեսվում է տեղակայված ռազմավարական միջուկային զինանոցների փոխադարձ կրճատում:

Rate this item
(0 votes)

Լրահոս