Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով
Հոկտեմբերի 14, 2025

Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով

By Օգոստոսի 15, 2025 30

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով, գրում է «Իզվեստիա»-ն:

Դիվանագետը դուրս է եկել մեքենայից և մտել Անքորիջի հյուրանոց: Լրագրողները Լավրովին հարցրել են, թե արդյոք նա նախկինում եղել է Ալյասկայում։ ՌԴ ԱԳ նախարարը դրական պատասխան է տվել։

Հիշեցնենք, որ այսօր Ալյասկայի Անքրիջ քաղաքում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցությունը։ Բանակցությունները տեղի կունենան երեկոյան։

Rate this item
(0 votes)

Լրահոս