Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի
Օգոստոսի 23, 2025

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

By Օգոստոսի 14, 2025 12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանային շրջագայություն կկատարի Ալյասկա մեկնելու ճանապարհին, որտեղ տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Այո»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հարցին ի պատասխան։

«Նախագահը միշտ օգտագործում է նման երկար ուղևորությունները դեպի արևելք՝ տարբեր տարածաշրջաններ այցելելու, տարածաշրջանային աշխատանքը միջազգային գործերի հետ համատեղելու համար։ Այս անգամ էլ այդպես կլինի», - հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։  

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս