Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով
Օգոստոսի 23, 2025

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

By Օգոստոսի 14, 2025 13

Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, ըստ Интерфакс-ի՝ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ոչ, դա սպասելի չէ, ոչինչ չի պատրաստվել, և քիչ հավանական է, որ այնտեղ որևէ փաստաթուղթ լինի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այս խնդրի վերաբերյալ հարցին։

«Հաշվի առնելով, որ համատեղ մամուլի ասուլիս է լինելու, նախագահը, իհարկե, կներկայացնի այն պայմանավորվածությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կարելի է հասնել»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը միաժամանակ կոչ է արել չփորձել կանխատեսել այդ գագաթնաժողովի արդյունքները. «Իհարկե, մեծ սխալ կլինի փորձել առաջ անցնել և կանխատեսել արդյունքները»։

Rate this item
(0 votes)

Լրահոս