Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը
Օգոստոսի 23, 2025

Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

By Օգոստոսի 13, 2025 14

Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությանը։

«Տեղեկացնում ենք ձեզ, որ իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – հայտնել են գերատեսչությունում։

Ըստ հրապարակման՝ խաբեբաներն ամենից հաճախ զանգահարում են Telegram-ի և WhatsApp-ի միջոցով։ Չարագործներն այս ցանցերն օգտագործում են խաբեության, գումար շորթելու և դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների մեջ մարդկանց ներքաշելու համար։

Գործակալությունը նշում է, որ մեսենջերների սեփականատերերն անտեսել են հակազդեցության միջոցներ ձեռնարկելու բազմաթիվ պահանջները։ 

ՌԴ պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը հայտարարել է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից մարդկանց պաշտպանելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս