ՌԴ-Բելառուս զորավարժություններում միջուկային զենքի և «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորում կարվի
Օգոստոսի 23, 2025

ՌԴ-Բելառուս զորավարժություններում միջուկային զենքի և «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորում կարվի

By Օգոստոսի 13, 2025 16

«Արևմուտք 2025» զորավարժությունների մասնակիցները՝ ՌԴ-ն և Բելառուսը, կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ» հրթիռի կիրառման պլանավորումը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Սա (միջուկային զենքը - Խմբ.) մեզ համար ռազմավարական, առաջին հերթին՝ զսպման կարևոր տարր է: Ինչպես պահանջում է պետության ղեկավարը, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Մենք տեսնում ենք մեր արևմտյան և հյուսիսային սահմաններում տիրող իրավիճակը և չենք կարող հանգիստ հետևել ռազմականացմանը և ռազմական ակտիվությանը։ Մենք ցուցադրում ենք մեր բացությունն ու խաղաղասիրությունը, բայց միշտ պետք է մեր վառոդը չոր պահենք», - նրա խոսքերն է մեջբերում ԲելՏԱ լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ «ոչ ոք չի ցանկանում միջուկային զենք օգտագործել»։

Սակայն, նրա խոսքով, հանրապետության վրա հարձակման դեպքում երկիրը կպատասխանի «իր ունեցած ողջ զենքով»։ Բելառուսի առաջնորդը հիշեցրել է, որ «Օրեշնիկ» համալիրը, որը Ռուսաստանը խոստացել է Բելառուսին մատակարարել մինչև 2025 թվականի վերջին, ունակ է միջուկային մարտագլխիկներ կրելու։

Rate this item
(0 votes)

Լրահոս