Մոսկվան Իրանի հայտարարություններում տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին
Օգոստոսի 23, 2025

Մոսկվան Իրանի հայտարարություններում տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին

By Օգոստոսի 13, 2025 16

ՌԴ-ն ուշադիր ուսումնասիրել և ծանոթացել է Իրանի ղեկավարության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հայտարարություններին՝ կապված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպման արդյունքների հետ. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

Ֆադեևն ընդգծել է, որ Մոսկվան այդ հայտարարություններում և ձևակերպումներում տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ, և իրանցի գործընկերների հետ կանոնավոր շփումներում մշտապես կարևոր ուշադրություն է դարձում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հարցերին:  Դիվանագետի խոսքով՝ նրանք դա շատ լավ գիտեն և մեր գերատեսչությունների միջև սերտ համակարգումը շարունակվում է:

«Տարածաշրջանի խնդիրների լուծման լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների որոնումն ու իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների աջակցությամբ: Կողմնակի խաղացողների ներգրավումը պետք է միայն նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը, բայց չստեղծի հավելյալ բարդություններ և բաժանարար գծեր»,- հավելել է Ֆադեևը:

Rate this item
(0 votes)

Լրահոս