Ռուսաստանում անօդաչուների դեմ պայքարի համար լազերային զենք են փորձարկում
Օգոստոսի 23, 2025

Ռուսաստանում անօդաչուների դեմ պայքարի համար լազերային զենք են փորձարկում

By Օգոստոսի 05, 2025 14

Ռուսաստանում հաջողությամբ փորձարկում են կոմպակտ չափերի նորագույն լազերային համակարգը, որի մշակմամբ զբաղվում է LazerBuzz ընկերությունը՝ «Посох» ծրագրի շրջանակներում։ Փորձարկումների ընթացքում հաջողվել է 100 մետր հեռավորությունից խոցել 10 միլիմետրանոց պողպատե սալիկը։

Նախորդ փորձարկումներում այս համակարգի օգնությամբ ընդամենը մեկ վայրկյանում ամբողջությամբ շարքից հանվել է անօդաչու թռչող սարք, ինչպես նաև մոտ 500 մետր հեռավորությունից հաջողվել է ոչնչացնել նմանատիպ ԱԹՍ-ի շարժիչը, հայտնում է Техкульт-ը։ Ընդ որում, նշվում է, որ համակարգի մարտկոցի մեկ լիցքը բավականացնում է տասնյակ թիրախներ ոչնչացնելու համար, և այն, ըստ ամենայնի, կարտադրվի որպես հակադրոնային հրացան։

Rate this item
(0 votes)

Լրահոս