Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին հեռակա կարգով կալանավորել են ծանր հոդվածով
Օգոստոսի 05, 2025

Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին հեռակա կարգով կալանավորել են ծանր հոդվածով

By Օգոստոսի 04, 2025 1

Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով կալանավորել է ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։

Որոշ ժամանակ Շիխլինսկին գտնվել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան տարածքում, ուր մուտքը ռուսաստանցի ուժայինների համար արգելված է։ Դիվանագիտական բանակցություններից հետո նա դուրս է եկել, հանձնվել մարմիններին և տեղափոխվել Եկատերինբուրգ, որտեղ մասնակցել է քննչական գործողություններին և տեղավորվել մեկուսարանում։ 

Ըստ նախնական տեղեկությունների, ուրալյան սփյուռքի ղեկավարին մեղադրում են Ֆեհրուզ Շիրինովի սպանության փորձի (ՌԴ ՔՕ 30-րդ հոդված, 105-րդ հոդված), ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության (ՌԴ ՔՕ 318-րդ հոդված) մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս