Ռուսաստանից կես տարում 26.000 միգրանտ է արտաքսվել
Օգոստոսի 01, 2025

Ռուսաստանից կես տարում 26.000 միգրանտ է արտաքսվել

By Հուլիսի 30, 2025 8

2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից հարկադիր արտաքսվել է 26.000 միգրանտ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դատական պրիստավների դաշնային ծառայությունում, որտեղ ամփոփել են տարվա առաջին կիսամյակի  աշխատանքի արդյունքները:

«Ռուսաստանի Դաշնության սահմաններից արտաքսվել է 26.000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը», – նշել են ծառայությունում:

Ամբողջ 2024 թվականի ընթացքում ավելի քան 87.000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ է արտաքսվել 66 օտարերկրյա պետություն, իսկ 2023 թվականին արտաքսվել է 44.000 օտարերկրացի:

Rate this item
(0 votes)

Լրահոս